Մատչելիության հղումներ

Պերմի գիշերային ակումբում հրդեհի հետեւանքով 103 մարդ է զոհվել


Ռուսաստանի Պերմ քաղաքի գիշերային ակումբներից մեկում անցած գիշեր հրավառությունից հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով զոհվել է 103 մարդ:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով` եւս 134 մարդ վիրավորվել է, այդ թվում 80-ը` ծանր, կրակի, ծխի եւ առաջացած հրմշտոցի հետեւանքով:

Ահաբեկչական հարձակման կասկածներ չկան, քանի որ, ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության վկայությամբ, Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների կողմից տեղազննության արդյունքում ռումբի պայթյունի մասին վկայող ապացույցներ չեմ հայտնաբերվել:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Պերմում տեղի ունեցածը որակել է «ծանր հանցագործություն» եւ պահանջել է «լրիվ ծրագրով» պատժել մեղավորներին, այդ թվում` ակումբի սեփականատերերին:

Երկուշաբթի Ռուսաստանում սգո օր է հայտարարվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG