Մատչելիության հղումներ

logo-print

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վարուժան Եղիազարյանը


Հայաստանի արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հրամանով, Արսեն Աֆրիկյանը դեկտեմբերի 3-ից ազատվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնից:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը, նախարարի մեկ այլ հրամանով, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության անվտանգության ապահովման բաժնի պետ Վարուժան Եղիազարյանը:

Արսեն Աֆրիկյանը հրաժարական է տվել իր ղեկավարած քրեակատարողական հիմնարկից ցմահ ազատազրկման դատապարտված երկու անձանց` Սողոմոն Քոչարյանի եւ Մհեր Ենոքյանի փախուստից հետո:

Փախուստից անցել է մոտ մեկ շաբաթ, սակայն իրավապահներին չի հաջողվել հայտնաբերել Քոչարյանին եւ Ենոքյանին:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG