Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի ԱՄԷ-ի արտաքին գործերի պետնախարարը


Դեկտեմբերի 5-7-ը Հայաստան կայցելի Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի պետնախարար Անվար Գարգաշը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Վաղը կայանալիք հանդիպումից հետո արտգործնախարարները կստորագրեն Փոխըմբռնման հուշագիր մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարում երկու երկրների համապատասխան կառույցների միջեւ համագործակցության մասին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG