Մատչելիության հղումներ

Բանգլադեշում վերջին շաբաթվա ընթացքում երկրորդ լաստանավն է խորտակվել, զոհվել է առնվազն 35 մարդ


Առնվազն 35 մարդ զոհվել եւ շուրջ 10-ը անհետ կորել են Բանգլադեշի հյուսիս-արեւելքում լաստանավի խորտակման հետեւանքով:

Ոստիկանությունը հաղորդել է, որ զոհվածների թվում կան նաեւ երեխաներ:

Լաստանավը տեղափոխում էր 100 ուղեւորների:

Սա Բանգլադեշում լաստանավի խորտակման երկրորդ դեպքն է վերջին մեկ շաբաթվա ընթացքում: Առաջինը տեղի էր ունեցել անցած ուրբաթ երկրի արեւմուտքում, երբ 1500 ուղեւորների տեղափոխող լաստանավի խորտակման հետեւանքով առնվազն 87 մարդ զոհվել եւ տասնյակ մարդիկ անհետ կորել էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG