Մատչելիության հղումներ

logo-print

Վահան Սարգսյան. «37 տարեկան եմ, ունեմ բարձրագույն կրթություն, չունեմ աշխատանք ու հույս էլ չունեմ, որ վաղը կունենամ»


Հայաստան -- Վահան Սարգսյանը պատմում է իր հոգսերի մասին, Վանաձոր, 3-ը դեկտեմբերի, 2009թ.

Հայաստան -- Վահան Սարգսյանը պատմում է իր հոգսերի մասին, Վանաձոր, 3-ը դեկտեմբերի, 2009թ.


Պաշտոնական տվյալներով Հայաստանում գրանցված է 177 հազար հաշմանդամ: Առողջության հետ լուրջ խնդիրներ ունեցող այս մարդիկ ստիպված են ամեն օր պայքարել նաեւ օրվա հացի եւ տարրական իրավունքների պաշտպանության համար: Պետության տված նպաստները չեն բավականացնում, մինչդեռ աշխատանք ունի հաշմանդամների ընդամենը 10 տոկոսը:

Վանաձորցի Վահան Սարգսյանը տեսողությունը կորցրել է 6 տարեկան հասակում: Դեկտեմբերի 3-ին` հաշմանդամների միջազգային օրը, Վահան Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին պատմում է աշխատանք գտնելու իր ապարդյուն ջանքերի մասին:
XS
SM
MD
LG