Մատչելիության հղումներ

1992-ին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր: 2006-ի դեկտեմբերին Հայաստանը միացավ հաշմանդամների իրավունքների կոնվենցիային: 2008թվականի փետրվարին Հայաստանում ստեղծվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը, որի առաջնային նպատակն է հաշմանդամների իրավունքների պաշտպանությունն ու մատչելի պայմանների ապահովումը: Այս ոլորտում, սակայն, դեռ չլուծված շատ խնդիրներ կան, որոնց մասին հաշմանդամների խնդիրներով զբաղվող ՀԿ-ները բարձրաձայնում են նաեւ Hաշմանդամների միջազգային օրը: Աշխարհում ապրում է տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող 650 միլիոն մարդ, Հայաստանում` 177 հազար:

Հայ հաշմանդամները իրենց իրավունքների պաշտպանության միջազգային օրը դուրս էին եկել Երեւանի փողոցներ` հասարակությանը իրազեկելու ու եւս մեկ անգամ հիշեցնելու, որ իրենք նույնպես նրա մի մասն են:

Բացօթյա ակցիա էր կազմակերպել «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը: Հկ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարիաննա Չալիկյանը ցուցապաստառներից մի քանի մետր հեռու թռուցիկներով մոտենում էր երիտասարդ անցորդներին ու փորձում պարզել` արդյո՞ք տեղյակ են նրանք հաշմանդամության օրվա ու հաշմանդամների խնդիրների մասին: Յուրաքանչյուր «այո»-ն կամ «ոչ»-ը Մարիաննան գրանցում էր հատուկ մատյանում: Այս հարցումը «Ունիսոնը» սկսել է առավոտյան ժամը 10-ից ու 4 ժամ անց նշումների մատյանում հետեւյալ պատկերն էր. «այո» պատասխանել էին հարցվածների ընդամենը 3 տոկոսը, մասնակի տեղյակ էին 10 տոկոսը, իսկ «ոչ» էին պատասխանել անորդների 87 տոկոսը:

«Ունիսոնի» անդամները մոտ 2000 են, որոնցից միայն մի քանի տասնյակն են ակտիվ մասնակիցներ: Հասարակական կազմակերպությունը զբաղվում է հատուկ կարիքներով մարդկանց աջակցությամբ եւ նրանց իրավունքների պաշտպանությամբ:
XS
SM
MD
LG