Մատչելիության հղումներ

Թուրքմենստանի նախագահը ներում է շնորհել մոտ 4 հազար դատապարտյալների


Թուրքմանստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը երկրում այս ամիս նշվող ազգային տոնի կապակցությամբ ներում է շնորհել մոտ 4 հազար դատապարտյալների:

Թուրքմենական պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ ազատ արձակվածների թվում են 19 օտարերկրացիներ, սակայն այլ մանրամասներ չի հրապարակել:

Թուրքմենստանում ժամանակ առ ժամանակ զանգվածային համաներումներ են հայտարարվում, այդուհանդերձ, սա ամենամեծ համաներումներից է Բերդիմուխամեդովի նախագահության անցած երեք տարիների ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG