Մատչելիության հղումներ

Բրյուսելում մեկնարկում է ՆԱՏՕ-ի խորհրդի` այս տարվա վերջին նիստը


Բրյուսելում մեկնարկում է ՆԱՏՕ-ի խորհրդի` այս տարվա ընթացքում վերջին նիստը, որում դաշինքի անդամ պետությունների արտգործնախարարները քննարկելու են իրավիճակը Աֆղանստանում եւ այնտեղ լրացուցիչ ուժեր տեղակայելու խնդիրը:

Այս շաբաթ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է «Թալիբան» շարժման եւ «Ալ-Ղաիդա»-ի գրոհայինների դեմ պայքարի համար Աֆղանստան լրացուցիչ 30 հազար զինծառայող ուղարկելու մասին:

Նախարարները քննարկելու են նաեւ Հյուսիսատլանտյան դաշինքի հետագա ընդլայնման հետ կապված հարցերը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Վրաստանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG