Մատչելիության հղումներ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը

Արդարադատության նախարարության պաշտոնական աղբյուրները չորեքշաբթի «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեցին տեղեկություններն այն մասին, որ հրաժարականի դիմում է ներկայացրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանը:

Արսեն Աֆրիկյանը հրաժարական է տվել իր ղեկավարած քրեակատարողական հիմնարկից ցմահ ազատազրկման դատապարտված 2
Փախուստի դիմած դատապարտյալները
անձանց` Սողոմոն Քոչարյանի եւ Մհեր Ենոքյանի փախուստից հետո:

Փախուստից անցել է 5 օր, սակայն իրավապահներին դեռեւս չի հաջողվել հայտնաբերել նրանց: Երեկ Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որով դրամական պարգեւ է խոստանում փախուստի դիմած անձանց գտնվելու վայրի մասին արժեքավոր տեղեկություններ հայտնողներին։

Ի դեպ, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից 2 ցմահ դատապարտյալների փախուստի դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 3 աշխատակցի՝ հերթափոխի ավագ Ա. Սմբատյանին, եւ անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցներ Ա. Աթաբեկյանին ու Վ. Հարությունյանին դեկտեմբերի 1-ին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական անփութության համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։

Մասնավորապես, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն, հերթափոխի ավագ Ա. Սմբատյանը նոյեմբերի 27-ին ժամը 17-ի սահմաններում քրեակատարողական հիմնարկում ցմահ ազատազրկման ձեւով պատիժը կրող դատապարտյալների մեկժամյա զբոսանքը կազմակերպելու ընթացքում չի ապահովել պատշաճ հսկողություն ինչպես զբոսախցերի մուտքի դռների, այնպես էլ զբոսախցերի տանիքի հատվածներում, զբոսանք տրամադրելիս չի իրականացրել վերահսկողություն զբոսանքի դուրս բերվող ցմահ ազատազրկման դատապարտվածների անձնական խուզարկության գործընթացի նկատմամբ: Արդյունքում՝ ցմահ ազատազրկման դատապարտվածներ Սողոմոն Քոչարյանն ու Մհեր Ենոքյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 6-րդ հարկի թիվ 1 զբոսախուց են ուղեկցվել առանց անձնական խուզարկության ենթարկվելու, որտեղ տեւական ժամանակ մնացել են առանց հսկողության եւ զբոսախցի տանիքից դիմել փախուստի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG