Մատչելիության հղումներ

Իրանը ազատ արձակեց բրիտանացի առագաստանավորդներին


Իրանի իշխանությունները ազատ են արձակել բրիտանացի 5 առագաստանավորդներին, որոնք ձերբակալվել էին նոյեմբերի 25-ին Պարսից ծոցում` մեղադրվելով երկրի ծովային սահմանը հատելու մեջ:

Երեքշաբթի օրը իրանցի պաշտոնակից Մանուչեհր Մոթաքիի հետ հեռախոսազրույցում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդը կոչ էր արել շուտափույթ ազատ արձակել բրիտանացիներին:

Բրիտանական կողմի հավաստմամբ` առագաստանավորդները սխալմամբ էին հատել Իրանի ծովային սահմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG