Մատչելիության հղումներ

Գորան Լենմարկեր. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է արդեն եկող տարի»


Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է արդեն եկող տարի: «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը:

«Հաշվի առնելով Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարության միջեւ բանակցությունների ակտիվացումը վերջին շրջանում` արդեն մոտ ապագայում կարելի է ակնկալել դրական արդյունքներ», - Աթենքում լրագրողների հետ զրույցում ասել է Լենմարկերը:

Նա հուսադրող է համարել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ նախօրեին Աթենքում սկսված եւ այսօր շարունակվելիք քննարկումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG