Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 1-5-ը Տիկնիկային թատրոնում արդեն 6-րդ անգամ էկրանին կյատնվեն բացառապես գեղեցիկ սեռի տեսախցիկի որսած շարժվող պատկերները: Նախորդ տարիների նման «Կին» կինոփառատոնը բազմազգ է ու բազմազան: Տարբեր մշակույթներ ներկայացնող կանայք էկրան կբարձրացնեն իրենց հուզող խնդիրները` 82 ֆիլմ 18 երկրներից: Կինը համանուն փառատոնի միակ սահմանափակումն է:

Քաղաքական իրադարձությունների հետքերով` «Կին»-ը նույնպես հայ-թուրքական համագործակցության է գնում: Այս տարի առաջին անգամ թուրք կանանց ֆիլմերը կցուցադրվեն Հայաստանում. երեւանյան «Կին» եւ թուրքական «Ֆիլմմոր» կանանց կինոփառատոների համագործակցյան արդյունքում առաջիկա գարնանը հայ կանանց ֆիլմերն էլ կհայտնվեն թուրքական էկրաններին:

Փառատոնի ծրագրում այս տարի հետաքրքիր է հատկապես այն, որ մի քանի այլազգի կին ռեժիսորներ ֆիլմեր են նկարահանել հայկական թեմաներով: Օրինակ, հունգարուհի Կինգա Կալին իր ֆիլմում կպատմի Տանսիլվանիայի հայերի մասին: Իսկ ֆրանսուհի Լիլիան դե Կերմադեն իր ֆիլմում գեղարվեստական լեզվով կպատմի իրական Շուշիի մասին:

Այս տարի «Կին» փառատոնի բացառիկ հյուրերից են Սաբրինա եւ Ֆլորենսիա Դեմիրճեանները Արգենտինայից, ովքեր ցեղասպանությունը վերապրածների հետնորդներ են եւ առաջին անգամ են Հայաստանում: Միասին ստեղծել են «Ֆեմինա. կինը եւ իշխանությունը» ֆիլմը:

Հետաքրքիր ծրագիր կցուցադրվի Ազգային պատկերասրահի կինոդահլիճում, որտեղ կներկայացվեն 4 լեհ հեղինակավոր կին վավերագրողների աշխատանքները:
XS
SM
MD
LG