Մատչելիության հղումներ

Թուրք պաշտոնյաները հայկական գյուղ են այցելել


Թուրք պաշտոնյաները հայկական գյուղ են այցելել: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` մահմեդական Կուրբան Բայրամի տոնակատարություններին Թուրքիայի պետնախարար եւ փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը, արդարադատության նախարար Սադուլլա Էրգինը, պաշտպանության նախարար Վեջդի Գյոնյուլը եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Աբդուլքադիր Աքսուն Սամանդաղի շրջանում այցելել են Վագիֆլի գյուղը, որի բնակիչները Թուրքիայի քաղաքացի հայեր են:

Թուրք պաշտոնյաները գյուղում այցելել են Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, զրուցել գյուղապետ Բերջ Քարթունի հետ: Գյուղապետը նրանց քաղցրավենիք, մրգեր ու հյութ է հյուրասիրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG