Մատչելիության հղումներ

Ըստ Մամեդյարովի` Աթենքում հայտարարություն կընդունվի Ղարաբաղի վերաբերյալ


Այսօր Աթենքում հայտարարություն է ընդունվելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը:

Նրա փոխանցմամբ` հայտարարության տեքստը քննարկվել է երկուշաբթի օրը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ երկու երկրների արտգործնախարարների աշխատանքային հանդիպման ժամանակ, եւ փաստաթուղթը ընդունվելու է այսօր օրվա երկրորդ կեսին 3+2 ձեւաչափով` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ կայանալիք հանդիպումից հետո:

«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրները գիտակցում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը հաջորդ տարի ուժեղացնելու անհրաժեշտությունը», - «Թրենդ» լրատվական գործակալության վկայությամբ` ասել է Մամեդյարովը:

Հայաստանցի գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ նախօրեին կայացած աշխատանքային հանդիպումից իր նախնական տպավորությունների վերաբերյալ ադրբեջանցի թղթակցի հարցին Էլմար Մամեդյարովը արձագանքել է. - «Հավատում եմ, որ հնարավորություններ կան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG