Մատչելիության հղումներ

«Նեւսկի էքսպրես»-ի պայթյունի հետեւանքով հայազգի երիտասարդ է զոհվել


Վթարված «Նեւսկի էքսպրես»-ը
Վթարված «Նեւսկի էքսպրես»-ը

Ռուսաստանում «Նեւսկի էքսպրես» գնացքի պայթյունի հետեւանքով զոհվել է հայազգի երիտասարդ` 1982 թվականին ծնված Պավել Դերձակյանը:Ռուսաստանի քաղաքացի Դերձակյանը ճեպընթացի առաջին վագոնի ուղեւոր էր:

«Նեւսկի էքսպրես»-ի ուղեւորների ցուցակում կա եւս երկու հայկական ազգանուն` Մյասնիկով ազգանվամբ ուղեւորը 5-րդ վագոնում էր, իսկ Բաբայան ազգանվամբ ուղեւորը` 11-րդ: Նրանց ազգանունները չկան ո'չ զոհվածների, ո'չ էլ հիվանդանոցներ տեղափոխվածների ցուցակներում, եւ քանի որ պայթյունի արդյունքում տուժել են վերջին (համարակալմամբ` առաջին) երեք վագոնները, կարելի է ենթադրել, որ նրանք ողջ-առողջ են:

Երկուշաբթի օրը հրապարակվել է մահացածների 24 ազգանուն, զոհվածներից մեկի ինքնությունը դեռ չի պարզվել: Մահացածների թվում են նաեւ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաներ: 4 մարդ համարվում են անհետ կորած, ավելի քան 90 մարդ հիվանդանոցներում են, նրանցից 40-ի վիճակը բժիշկները գնահատում են ծանր:

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 21:25, Տվերի եւ Նովգորոդի շրջանների սահմանագծին` Բալագոեւո քաղաքի մոտ: Պայթյունի պատճառով «Նեւսկի էքսպրես»-ի վագոնները, որոնցում եղել է ընդհանուր առմամբ 682 ուղեւոր, դուրս են եկել գծերից:

Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության եւ զենքի անօրինական շրջանառության հատկանիշներով: Արդեն կան առաջին կասկածյալները, մասնավորապես, կասկածվում է ծագումով ռուս Պավել Կոսոլապովը, ով նախկինում ռուսական բանակի ծառայող էր եւ անցել էր չեչեն գրոհայինների կողմը:

Կոսոլապովին մեղադրում են նաեւ նույն «Նեւսկի էքսպրես»-ի` երկու տարի առաջ տեղի ունեցած պայթյունի կազմակերպման մեջ: Այն ժամանակ զոհվածներ չկային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG