Մատչելիության հղումներ

Ղարաբաղի խորհրդարանի հայտարարությունը ուղարկվել է ԵԱՀԿ-ին


Ղարաբաղի Ազգային ժողովի շենքը Ստեփանակերտում

Ղարաբաղի Ազգային ժողովի շենքը Ստեփանակերտում

Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունը ԵԱՀԿ-ին է ուղարկել անցած շաբաթ Ղարաբաղի խորհրդարանի կողմից արված հայտարարությունը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ղարաբաղի արտգործնախարարության մամլո քարտուղար Մարսել Պետրոսյանը:

Նրա փոխանցմամբ` հայտարարությունը կհասցվի դեկտեմբերի 1-2-ը Աթենքում կայանալիք ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստի մասնակիցներին:

Նոյեմբերի 25-ին ընդունած հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային ռազմաշունչ արտահայտությունները որակում է որպես անհուսալի բանակցային կողմի դիրքորոշում, ինչը, համաձայն փաստաթղթի, հղի է խաղաղ կարգավորման հանդեպ ղարաբաղյան կողմի վստահության կորստի հեռանկարով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG