Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ուրբաթ օրը ուշ երեկոյան գծերից դուրս են եկել եւ շրջվել են Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ ուղղությամբ շարժվող մարդատար «Նեւսկի էքսպրես» գնացքի մի քանի վագոններ, կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ:

Ռուսաստանցի պաշտոնական աղբյուրները հաղորդում են 26 զոհերի մասին: Վանսվածքներ է ստացել շուրջ 100 ուղեւոր, 18 մարդու ճակատագիր դեռեւս անհայտ է մնում։

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը աշխատանքներ է տանում պարզելու համար, թե «Նեւսկի» ճեպընթացի վթարի արդյունքում տուժածների կամ զոհվածների թվում կա՞ն արդյոք Հայաստանի քաղաքացիներ եւ հայեր։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է դեսպանատան մամուլի քարտուղար Գեւորգ Մինասյանը։

Ռուսաստանի ազգային երկաթուղային ընկերության հրապարակած գնացքի 682 ուղեւորների ցուցակում կան հայկական ազգանուններ՝ Դերձակյան, Բաբայան եւ Մյասնիկով։ Առայժմ հայտնի չէ՝ արդյոք նրանք տուժել են վթարի արդյունքում։

Ռուսաստանի ազգային երկաթուղային ընկերության տնօրեն Վլադիմիր Յակունինը հայտարարել է, որ վթարի պատճառ է դարձել ռելսերի տակ տեղադրված պայթուցիկ սարքը:

Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, ահաբեկչության հնարավոր փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
XS
SM
MD
LG