Մատչելիության հղումներ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդունել է Լեհաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր ընդունել է Լեհաստանի պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի գլխավորած պատվիրակությանը:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, հանդիպմանը վարչապետ Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ «պատվիրակության այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջեւ փոխհարաբերությունների ամրապնդման համար, հատկապես ռազմական համագործակցության ոլորտում, որը կարեւոր նշանակություն ունի»:

Լեհաստանի Հանրապետությունը կես տարի հետո ստանձնելու է Եվրամիության նախագահությունը եւ հետաքրքրված է լեհ-շվեդական նախաձեռնությամբ իրականացվող «Արեւելյան գործընկերություն» ծրագրով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG