Մատչելիության հղումներ

Աշխարհում «խոզի գրիպի» զոհերի թվի կտրուկ աճ է արձանագրվել



Վերջին շրջանում կտրուկ կերպով աճել է H1N1 վիրուսի զոհերի թիվը ամբողջ աշխարհում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով անցած շաբաթ «խոզի գրիպի» պատճառով մահվան ավելի քան 1,000 դեպք է գրանցվել:

Ապրիլից մինչ այժմ արձանագրվել է H1N1 վիրուսից մահվան 7,800 դեպք, որոնց ճնշող մեծամասնությունը` 5,360 դեպք, Հարավային եւ Հյուսիսային Ամերիկաներում:

Այդուհանդերձ, ԱՀԿ-ի տվյալները վկայում են այն մասին, որ վերջին շրջանում աճել է զոհերի թիվը հատկապես Եվրոպայում, ուր անցած շաբաթվա ընթացքում «խոզի գրիպին» զոհ է գնացել առնվազն 650 մարդ: H1N1 վիրուսի առավել մեծ ակտիվություն է նկատվել Մոլդովայում: Համաճարակի ակտիվությունը պակասել է Բելառուսում, Սերբիայում եւ Ուկրաինայում:

Անցած շաբաթ «խոզի գրիպի» մահվան կասկածանքով առաջին դեպքն է արձանագրվել նաեւ Հայաստանում: Նոյեմբերի 24-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է H1N1 գրիպով կասկածելի 25 հիվանդ: Հիվանդներից 22-ը բուժում ստանալուց հետո առողջացել եւ հիվանդանոցից դուրս են գրվել, իսկ մնացածները շարունակում են ստանալ համապատասխան բուժում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG