Մատչելիության հղումներ

ՀՌԱՀ-ի անդամության բանավոր քննության ամենահակասական հարցը «Ա1+»-ն էր


Քննության ամենաբարդ հարցը «Ա1+»-ն էր
please wait

No media source currently available

0:00 0:09:21 0:00


Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամության թեկնածուները նոյեմբերի 27-ի բանավոր քննության ժամանակ «զգուշավորությամբ» էին պատասխանում «Ա1+» հեռուստատեսության փակման մասին հարցերին։


Մրցույթին մասնակցող 8 թեկնածուներից 7-ը անցան հաջորդ փուլ, այդ թվում՝ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Հայկ Քոթանյանը, Հարկային ծառայության նախկին պետի տեղակալ Արամ Մելքոնյանը, ով Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք աշխատել է նաեւ նախագահի աշխատակազմում որպես տնտեսագետ, Կորյուն Առաքելյանը` ով մրցույթից օրեր առաջ հրաժարվել է «Ազգային միաբանության» կուսակցության փոխնախագահի պաշտոնից, որպեսզի կարողանա մասնակցել մրցույթին, «Հայոց աշխահ» թերթի թղթակից Գեւորգ Հարությունյանը, Հայաստանից եվրոպական դատարանին հասցեագրված առաջին դիմումի հեղինակ Արմեն Մկրտչյանը, Գոհար Արշակյանը, ով խորհրդարանի սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահի օգնականն է, Հանրային ռադիոյի «Ստերեոստուդիա» հաղորդաշարի նախկին վարող, այժմ աշխատանք չունեցող Կարեն Վարդանյանը։

Միակ թեկնածուն, որը չանցավ հաջորդ փուլ՝ սցենարիստ Սպարտակ Ղարաբաղցյանն էր։

Բանավոր քննությունը տեղի ունեցավ ընդդիմության պահանջով, սակայն ուներ զուտ բարոյական նշանակություն։ Այն ազդեցություն չունեցավ մրցույթի արդյունքների վրա։

Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովը նրանցից 4-ին կընտրի հանձնաժողովի անդամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG