Մատչելիության հղումներ

logo-print

Արձանագրությունների վավերացմանը եւ հայ - թուրքական սահմանի բացմանը Ադրբեջանի արձագանքը «շատ կոշտ կլինի»


«Եթե Թուրքիան վավերացնի Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները եւ բացի ընդհանուր սահմանը, պաշտոնական Բաքվի արձագանքը շատ կոշտ կլինի», - հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը «Ֆրանսպրես» գործակալության հետ զրույցում։

«Հայ - թուրքական մերձեցումը սպառնում է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների շահերին», - ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարարն ու ընդգծել. - «Արեւմուտքը պետք է հասկանա՝ չի կարելի առաջ մղել հայ - թուրքական հաշտեցումը առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու. դա չի կարող անհետեւանք մնալ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG