Մատչելիության հղումներ

Դաղստանում բարձրաստիճան ոստիկան է սպանվել


Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում այսօր սպանվել է ոստիկանության հատուկ ջոկատի հրամանատար Շապի Ալիգաջիեւը:

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ` երեք անձինք կրակ են բացել բարձրաստիճան ոստիկանի վրա, երբ նա ուղեւորվում էր աշխատանքի:

Ալիգաջիեւը ստացած վերքերից մահացել է հիվանդանոցում:

Հարձակվողներից մեկին ոստիկանները սպանել են, երկուսը փախուստի են դիմել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG