Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի Լեհաստանի պաշտպանության նախարարը


Նոյեմբերի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի գլխավորած պատվիրակությունը:

Նույն օրը տեղի կունենա լեհ պաշտոնակցի հետ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` շաբաթ օրը Բոգդան Կլիխը հանդիպումներ կունենա վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ազգային անվտանգության խորհդրի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, արտաքին գործերի փոխնախարար Կարինե Ղազինյանի հետ, կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG