Մատչելիության հղումներ

Շվեյցարիայի դատարանը ընդունել է Ռոման Պոլանսկուն գրավով ազատ արձակելու առաջարկը


Շվեյցարիայի դատարանը ընդունել է աշխարհահռչակ կինոռեժիսոր Ռոման Պոլանսկուն 4,5 միլիոն դոլար գրավի դիմաց ազատ արձակելու առաջարկը:

Պոլանսկին ձերբակալվել է սեպտեմբերին, երբ Շվեյցարիա էր ժամանել Ցյուրիխյան կինոփառատոնին մասնակցելու նպատակով։ Կալանման հիմք է հանդիսացել 1978 թվականին ԱՄՆ-ի կառավարության կողմից Շվեյցարիային հանձնած կալանքի միջնորդությունը։ Պոլանսկին մեղադրվում է 13-ամյա դեռահաս աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG