Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ընդունել է Էդուարդո Էռնեկյանին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Էռնեկյանը ներկայացրել է տնտեսության տարբեր ոլորտներում կատարված ներդրումային ծրագրերի ընթացքն ու ապագա անելիքները` ընդգծելով, որ գլոբալ ճգնաժամի հարուցած դժվարությունները որեւէ անդրադարձ չեն ունեցել Հայաստանի տնտեսության հետ կապված իր ծրագրերի վրա, եւ բոլոր նախաձեռնություններն իրականացման ընթացքի մեջ են:

Սերժ Սարգսյանը կարեւորել է նախատեսված ժամկետներում «Զվարթնոց» օդանավակայանի նոր համալիրի շինարարարական աշխատանքների ամբողջական ավարտը, ինչը հնարավորություն կտա 2011 թվականին տարեկան սպասարկել շուրջ 3 միլիոն ուղեւորի, ինչպես նաեւ փոստային հաղորդակցության ոլորտում նախատեսված աշխատանքների պատշաճ կատարումը:

Նախագահը հատուկ կարեւորություն է տվել ֆերմերային եւ սննդի վերամշակման շուկաների զարգացման ուղղությամբ հայազգի գործարարի կողմից ներդրվող ջանքերին ու նախատեսված առաջիկա անելիքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG