Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ին անդամակցելու դիմումներ են գրել կառավարության անդամներ եւ պաշտոնյաներ


Հայաստան -- Իշխող Հանրապետական կուսակցության համագումարը երեւանում, արխիվ
Հայաստան -- Իշխող Հանրապետական կուսակցության համագումարը երեւանում, արխիվ

Հանրապետական կուսակցության՝ շաբաթ օրը կայանալիք հերթական համագումարին ընդառաջ, կուսակցությանը անդամակցելու դիմումներ են գրել Հայաստանի կառավարության անդամներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ Էդուարդ Շարմազանովը չորեքշաբթի «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պաշտոնապես հաստատեց, որ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը Հանրապետական կուսակցությանն անդամակցության դիմումներ են գրել։ Իշխող կուսակցությանն անդամակցության հայտ են ներկայացրել նաեւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ վարչապետի խորհրդական Արամ Ղարիբյանը, ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արտաշես Ավետիսյանը, մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը, Պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը։

ՀՀԿ-ի հերթական՝ 12-րդ համագումարը առաջիկա շաբաթ օրն է նախատեսված եւ նրանց անդամակցության մասին թերեւս համագումարում կհայտարարվի։ Կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բնական համարեց վերոհիշյալ նախարարների եւ կառավարության աշխատակազմի ղեկավարի մուտքը իշխող կուսակցություն։

«Եթե վարչապետը եկել է, վարչապետի թիմ հասկացություն կա, որ հենց այդ երեքը վարչապետի թիմում են ուղղակի», - նշեց Զոհրաբյանը՝ ակնարկելով այն փաստը, որ բոլորովին վերջերս՝ շուրջ 10 օր առաջ, Հանրապետական կուսակցության շարքերում է ընդգրկվել նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Հանրապետականի փոխնախագահը նաեւ տեղեկացրեց, որ առաջիկա համագումարում փոփոխություններ են սպասվում կուսակցության բարձրագույն ղեկավար կառույցում` գործադիր մարմնում. վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին մտադիր են առաջադրել որպես գործադիրի անդամ։

Հանրապետականի փոխնախագահը նաեւ տեղեկացրեց, որ առաջիկա համագումարում փոփոխություններ են սպասվում կուսակցության բարձրագույն ղեկավար կառույցում` գործադիր մարմնում. վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին մտադիր են առաջադրել որպես գործադիրի անդամ։

«Որեւէ զարմանալի բան չկա այս նախարարների՝ Հանրապետական դառնալու մեջ։ Այդ նախարարությունները կոալիցիոն փաստաթղթերով Հանրապետականի նախարարություններն էին, եւ մենք էինք նրանց թեկնածություններն առաջադրել նախարարների պաշտոնում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Հանրապետական կուսակցության մյուս փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ ընդգծելով, որ հիմա նախարարները ավելի լավ կկարողանան իրականացնել իրենց պարտականությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG