Մատչելիության հղումներ

Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի մոնիտորինգը անցել է առանց միջադեպերի


ԵԱՀԿ-ն այսօր հերթական մոնիտորինգն է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Աղդամի շրջանի Յուսիֆջանլի գյուղի մոտակայքում:

Ինչպես APA լրատվական գործակալությանը փոխանցել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից, մոնիտորինգը անցել է առանց միջադեպերի:

Շաբաթասկզբին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտնել էր ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումների մասին: Ադրբեջանական կողմը, իր հերթին, տեղեկատվություն էր տարածել հայկական զինված ուժերի կողմից ադրբեջանցի մի քաղաքացիական անձի սպանության մասին, ինչը, սակայն, Ղարաբաղի պաշտպանության նախարարությունից հերքել էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG