Մատչելիության հղումներ

logo-print

Իրանի նախագահը Վենեսուելայում է


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը այսօր Վենեսուելայում է, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները այդ երկրի նախագահ Ուգո Չավեսի հետ:

Վենեսուելայի հրեական համայնքը բողոք է հայտնել Ահմադինեջադի այցի կապակցությամբ` նրան անվանելով «չարագուշակ» անձ, իսկ ընդդիմությունը հայտարարություն է տարածել, որում Չավեսի դաշինքը Ահմադինեջադի հետ որակել է «վտանգավոր»:

Վենեսուելան Ահմադինեջադի լատինամերիկյան շրջագայության երրորդ եւ վերջին կետն է: Այս շաբաթ ավելի վաղ Իրանի նախագահը այցելել է Բրազիլիա եւ Բոլիվիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG