Մատչելիության հղումներ

Իրանի իշխանությունները գրավի դիմաց ազատ են արձակել ընդդիմադիր գործարարին


Իրանի իշխանությունները 500 հազար դոլար գրավի դիմաց ժամանակավորապես ազատ են արձակել ընդդիմադիր գործարար Մոհամադ Աթրիանֆարին, ով 6 տարվա ազատազրկման է դատապարտվել հունիսին նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի ակցիաներին առնչություն ունենալու համար:

Իրանի ոստիկանությունը նաեւ նախազգուշացրել է ընդդիմության աջակիցներին` երկրում դեկտեմբերի 9-ին նշվող Ուսանողի տոնը չօգտագործել որպես առիթ` բողոքի նոր ակցիաներ կազմակերպելու համար:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG