Մատչելիության հղումներ

Մխիթար Մնացականյանը նշանակվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Մխիթար Մնացականյանին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար նշանակելու վերաբերյալ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Գեւորգ Պետրոսյանն ազատվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից:

Մխիթար Մնացականյանը 58 տարեկան է, ավարտել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, ավելի ուշ` ԽՍՀՄ-ի ՆԳՆ ղեկավար աշխատողների բարձրագույն դպրոցը: Բժշկական գիտությունների թեկնածու է:

Մինչեւ 2007 թվականին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելը աշխատել է առողջապահական համակարգում, 2001 թվականին ընտրվել է Հայկական Կարմիր Խաչ ընկերության նախագահ:

2007 թվականի դեկտեմբերից Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էր:

Գեւորգ Պետրոսյանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել նոյեմբերի 17-ին: Նախարարական այդ պորտֆելը վերապահված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որի ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը այս տարվա մայիսից պաշտոնը ստանձնած նախարարի հրաժարականը բացատրել էր վերջինիս «փորձի բացակայությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG