Մատչելիության հղումներ

Դմիտրի Մեդվեդեւը եւ Իլհամ Ալիեւը կքննարկեն նաեւ Ղարաբաղի հարցը


Ադրբեջանի նախագաh Իլհամ Ալիեւը այսօր մեկնում է Ուլյանովսկ։ Այցի նպատակն է մասնակցել իր հոր` Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի արձանի բացման արարողությանը, որին ներկա կլինի նաեւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` Դմիտրի Մեդվեդեւն ու Իլհամ Ալիեւը Ուլյանովսկում քննարկելու են էներգետիկ համագործակցության թեման, բացի այդ, նրանք անպայման կանդրադառնան միջազգային հրատապ հարցերին։ «Դրանց թվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է։ Ռուսաստանը` որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, միջնորդական առաքելություն է կատարում», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG