Մատչելիության հղումներ

logo-print

Հովիկ Աբրահամյան. «Անհրաժեշտ է, որ արձանագրությունները վավերացվեն ողջամիտ ժամկետներում»


Հայկական կողմն անհրաժեշտ է համարում, որպեսզի ստորագրված հայ - թուրքական արձանագրությունները վավերացվեն ողջամիտ ժամկետներում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մեհմեդ Ալի Շահինի հետ երեկ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ:

Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, երկու խորհրդարանների ղեկավարները տեսակետներ են փոխանակել առանց նախապայմանների երկկողմ հարաբերություններ հաստատելու գործընթացի շուրջ` բարձր գնահատելով Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների համարձակ համատեղ աշխատանքը եւ համաձայնելով, որ դրա շնորհիվ պարարտ հող է ստեղծվել երկու հարեւան ժողովուրդների միջեւ բնականոն հարաբերություններ հաստատելու համար: Այդ համատեքստում նրանք համաձայնել են, որ անհրաժեշտ է առաջին հերթին խրախուսել մարդկային ուղղակի շփումները, ինչպես նաեւ փորձել կապեր ստեղծել երկու երկրների խորհրդարանների միջեւ:

Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի շրջանակներում Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել նաեւ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտակա ամիսների ընթացքում Պետդումայի նախագահի Հայաստան այց կատարելու վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG