Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը այցելում է Բրազիլիա


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը այսօր ժամանում է Բրազիլիա: Սա իրանական պետության ղեկավարի առաջին այցն է հարավամերիկյան այս երկիր:

Այցի շրջանակներում Ահմադինեջադը բանակցություններ կվարի Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դե Սիլվայի հետ, որը, իր հերթին, գալիք տարվա սկզբին այցելելու է Թեհրան:

Բրազիլիայում Իրանի դեսպանատան հաղորդագրության համաձայն` Ահմադինեջադի մեկօրյա այցի շրջանակներում նախատեսված է նաեւ ստորագրել երկկողմ առեւտրի վերաբերյալ համաձայնագրեր, այց Բրազիլիայի Կոնգրես, մամուլի ասուլիս եւ ելույթ Բրազիլիայի համալսարանում:

Կիրակի օրը Ռիո դե Ժանեյրոյում Ահմադինեջադի այցի դեմ բողոքի ցույց է անցկացվել` ավելի քան հազար մարդու մասնակցությամբ:

Իրանի նախագահը պատրաստվում է այցելել նաեւ Բոլիվիա եւ Վենեսուելա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG