Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահը կայցելի Ռուսաստան


Դմիտրի Մեդվեդեւ եւ Իլհամ Ալիեւ, Բաքու, 29 հունիսի, 2009
Դմիտրի Մեդվեդեւ եւ Իլհամ Ալիեւ, Բաքու, 29 հունիսի, 2009

Երեքշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան: Այցը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով է:

Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահները մասնակցելու են Ուլյանովսկ քաղաքի հրապարակներից մեկը Իլհամ Ալիեւի հոր` Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի անունով անվանակոչելու միջոցառմանը: Այդ մասին հայտնել է Դմիտրի Մեդվեդեւի մամլո գրասենյակը` հավելելով, որ տեղի կունենան նաեւ բանակցություններ երկու նախագահների միջեւ:

Ռուսաստանյան մի շարք աղբյուրների փոխանցմամբ` Ուլյանովսկում կայանալքի միջոցառմանը մասնակցելու են նաեւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջին տիկնայք:

Վերջին անգամ երկու երկրների նախագահները զրուցել են հեռախոսով` նոյեմբերի 2-ին քննարկելով երկկողմ համագործակցության ծրագրերը, մասնավորապես` համագործակցությունը էներգետիկ բնագավառում:

Հոկտեմբերի կեսերին` հայ - թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո, Ադրբեջանը եւ Ռուսաստանը պայմանագիր են կնքել, որի համաձայն` Ադրբեջանը տարեկան 500 միլիոն խորանարդ մետր գազ է վաճառելու Ռուսաստանին:

Փորձագետները նշում են, որ պաշտոնական Մոսկվան թուրք - ադրբեջանական հարաբերություններում ներկայումս առկա տարաձայնությունների ֆոնին փորձում է է'լ ավելի մերձենալ Բաքվի հետ, հատկապես խորացնել համագործակցությունը գազային ոլորտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG