Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները սկսել են բանակցությունները


Մյունխենում` Երեւանի ժամանակով 15.30-ին, մեկնարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը` ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ: Հանդիպումը, որին ներկա են նաեւ երկու երկրների արտգործնախարարներն ու ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդները, անցնում է Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսի նստավայրում:

Բանակցություններից երկու օր առաջ Ադրբեջանի նախագահը հանդես էր եկել, փորձագետների գնահատականով, արտառոց հայտարարությամբ, նշելով, թե «վճռորոշ» է համարում մյունխենյան հանդիպումը:

«Այդ հանդիպումը պետք է վճռորոշ դերակատարություն ունենա բանակցությունների գործընթացում», - հայտարարել էր Ալիեւը եւ ընդգծել. - «Եթե հանդիպումն ավարտվի անարդյունք, բանակցությունների հետ կապված մեր հույսերը կսպառվեն, ու մենք այլ տարբերակներ չենք ունենա, քան պատրաստվել պատերազմի»:

Բանակցություններին հետեւում են մի շարք առաջատար լրատվամիջոցներ, որոնք իրենց թողարկումներում հատկապես ընդգծում են Ալիեւի վերջին հայտարարությունը` հակամարտությունը ռազմական ճանապարհով կարգավորելու վերաբերյալ:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նախորդ՝ թվով 7-րդ հանդիպումը տեղի էր ունեցել հոկտեմբերի 9-ին՝ Քիշնեւում, ԱՊՀ-ի երկրների ղեկավարների հերթական գագաթնաժողովի շրջանակում։

Հրայր Թամրազյան, Մյունխեն

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG