Մատչելիության հղումներ

Պետերբուրգում մեկնարկել է «Եդինայա Ռոսիա»-ի համագումարը


Այսօր Սանկտ Պետերբուրգում մեկնարկել Ռուսաստանի իշխող կուսակցության՝ «Եդինայա Ռոսիա»-ի հերթական համագումարը։

Դրա ընթացքում նախագահ Դմիտրի Մեդվեդեւը քննադատության է ենթարկել կուսակցության որոշ ներկայացուցիչների։

««Եդինայա Ռոսիա»-ի որոշ տեղական կառուցներ ժողովրդավարական գործըթնացները շփոթում են վարչական աշխատանքի եւ ներիշխանական խարդավանքների հետ», - հայտարարել է Մեդվեդեւը` դիմելով համագումարի պատվիրակներին։ - «Ձեր կուսակցությունը բավական բարձր վարկանիշ ունի, ձեր կազմում բազմաթիվ հայտնի մարդիկ կան: «Եդինայա Ռոսիա»-ն պետք է ավելի ճկուն եւ թափանցիկ գործելաոճ որդեգրի` կարողանալով հաղթել ազնիվ պայքարում», - հայտարարել է Մեդվեդեւը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG