Մատչելիության հղումներ

Սահակաշվիլի. «Պուտինի կատակները վիրավորում են ռուս ժողովրդին»


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ուկրաինական հեռուստաընկերություններից մեկի եթերում ասել է, թե Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի կատակները Վրաստանի եւ Ուկրաինայի նախագահների հասցեին «վիրավորում են ռուս ժողովրդին»:

«Պուտինը խոստացել էր ինձ կախել մարմնիս որոշ մասերից: Հիմա խոսում է իմ փողկապի մասին: Այդտեղ մի լավ նորություն կա. նա վեր է բարձրացել՝ հասնելով փողկապիս: Այսպես ես ինձ ավելի հանգիստ եմ զգում», - «Էխո Մոսկվի» ռադիոկայանի փոխանցմամբ, ուկրաինական հեռուստատեսության եթերում ասել է Վրաստանի նախագահը:

ՀԻնգշաբթի օրը Վլադիմիր Պուտինը Ուկրաինային նախագահ Վիկտոր Յուշչենկոյին խորհուրդ էր տվել Վրաստանի նախագահի հետ ընթրիքին գնալ առանց փողկապի:

«Փողկապներն այժմ թանկ են: Մեկ էլ տեսար… Դուք հասկանում եք: Հյուրը կարող է ուտել եւս մեկ փողկապ», - ասել էր Պուտինը՝ նկատի ունենալով հայտնի տեսագրությունը, երբ ռուս-վրացական պատերազմի օրերին, հեռախոսով խոսելիս, Միխեիլ Սահակաշվիլին ծամում էր սեփական փողկապը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG