Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւը «վճռորոշ» է համարում կիրակի օրը կայանալիք բանակցությունները Սերժ Սարգսյանի հետ


Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը Քիշնեւում, 8-ը հոկտեմբերի, 2009 թ.
Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը Քիշնեւում, 8-ը հոկտեմբերի, 2009 թ.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «վճռորոշ» է համարում առաջիկա կիրակի օրը Մյունխենում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայանալիք բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:

«Այդ հանդիպումը պետք է վճռորոշ դերակատարություն ունենա բանակցությունների գործընթացում», - «Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, ուրբաթ ուշ երեկոյան հեռուստատեսային ելույթում հայտարարել է Ալիեւը:

«Եթե հանդիպումն ավարտվի անարդյունք, բանակցությունների հետ կապված մեր հույսերը կսպառվեն, ու մենք այլ տարբերակներ չենք ունենա», - ասել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով, թե Ադրբեջանը իրավունք ունի ուժով վերադարձնելու Լեռնային Ղարաբաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG