Մատչելիության հղումներ

Ստամբուլում դատարանի դահլիճի առաստաղը փլուզվել է դատավարության ժամանակ


«Ռոյթերզ» լրատվական գործակալությունը այսօր Ստամբուլում տեղի ունեցած միջադեպի մասին, երբ պետական հեղաշրջման մեջ մեղադրվող ծայրահեղ ազգայնականների դատավարության ընթացքում փլուզվել է դատարանի դահլիճի առաստաղը։

Տուժածների, ինչպես նաեւ վթարի պատճառների մասին տեղեկություններ այս պահին չկան։ Նախագահող դատավորը անմիջապես ընդհատել է դատավարությունը, նիստը հետաձգվել է։

Մեղադրող կողմը պնդում է, որ Թուրքիայում պետական հեղաշրջման նախադրյալներ, մասնավորապես` վարչապետ Ռեջեփ Էրդողանի վարչակարգի նկատմամբ անվստահություն, զանգվածային անկարգություններ եւ սոցիալական դժգոհություն ստեղծելու նպատակով մեղադարյալները` շուրջ 200 մարդ, կազմել են «Էրգենեկոն» անվամբ ընդհատակյա խմբավորումը, որը ծրագրել է ահաբեկչական գործողություններ։

Էրդողանի ընդդիմախոսները պնդում են, որ վարչապետն իրականում քաղաքական հալածանքների է դիմել։

Այս գործի հետաքննությունը ապակայունացնող ազդեցություն է գործել Թուրքիայի տնտեսության վրա եւ լարվածություն առաջացրել կառավարության ու զինված ուժերի հարաբերություններում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG