Մատչելիության հղումներ

Կիեւում բացվել է Վրաստանի դեսպանության նոր շենքը


«Ուկրինֆորմ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի եւ Վրաստանի նախագահներ Վիկտոր Յուշչենկոյի եւ Միխեիլ Սահակաշվիլիի մասնակցությամբ այսօր Կիեւում տեղի է ունեցել Վրաստանի նոր դեսպանատան բացման հանդիսավոր արարողությունը։

Շենքը գտնվում է Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում` Շեւչենկոյի 25 հասցեում։

Չորս տարի առաջ Յուշչենկոն եւ Սահակաշվիլին մասնակցել էին այդ շենքի հիմնարկեքի արարողությանը։

Միխեիլ Սահակաշվիլին այսօր հույս է հատնել, որ նոր դեսպանատունը «կդառնա ոչ միայն հարազատ վայր բոլոր վրացիների համար, այլեւ վրաց - ուկրաինական բարեկամության խորհրդանիշ»։

«Կիեւն իմ երիտասարդության, իմ հույսերի եւ երազանքների քաղաքն է, բայց ես երբեւէ չէի կարող պատկերացնել, որ մի օր Վրաստանը եւ Ուկրաինան կդառնան անկախ եւ այստեղ կկառուցվի Վրաստանի դեսպանատունը», - ասել է Վրաստանի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG