Մատչելիության հղումներ

Արշալույս Հակոբյանի գործով դատական նիստը հետաձգվեց եւս մեկ ամսով


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը այսօր եւս մեկ ամսով հետաձգեց Հելսինյան ասոցիացիայի դիտորդ, իրավապաշտպան Արշալույս Հակոբյանի գործով դատավարությունը՝ մեղադրող կողմի միջնորդությամբ:

Հակոբյանը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Դատախազ Հունան Բաբայանը մեկ ամիս առաջաց կայացած նախորդ նիստում էլ մեկ ամիս ժամանակ էր խնդրել՝ Հակոբյանին ներկայացված մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու նպատակով լրացուցիչ քննչական գործողությունների համար:

Այսօր Բաբայանը հայտարարեց, թե չեն կատարվել անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողությունները, որ բավարար հիմք հանդիսանան մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու եւ գործը դատարան վերադարձնելու համար, եւ միջնորդեց նիստը հետաձգել եւս մեկ ամսով:

Դատարանը բավարարեց միջնորդությունը:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG