Մատչելիության հղումներ

Դեպի Հայաստան տրանսֆերտները նվազել են 30 տոկոսով


Համաշխարհային բանկի կողմից անցկացված ուսումնասիրությունը եւ հրապարակած զեկույցը ցույց է տալիս, որ 2009 թվականի առաջին կիսամյակում Հայաստան ուղարկվող տրասֆերտները` դրամական մասնավոր փոխանցումները, նվազել են 30 տոկոսով:

Համաշխարհային բանկը աշխարհի տարածաշրջանների, զարգացող երկրների ու որոշ կոնկրետ պետությունների մասշտաբներով ուսումնասիրել է դրսի աշխատուժի, նրա կողմից կատարվող դրամական փոխանցումների ու միգրացիոն միտումները:

Զեկույցում նշվում է, որ զարգացող շատ երկրների համար դրսի փոխանցումները մնում են կարեւոր աղբյուր:

Ընդհանուր առմամբ, դեպի զարգացող երկրներ կատարվող փոխանցումները ավելի քիչ են նվազել, քան կանխատեսվում էր: 2009-ի առաջին 9 ամիսներին դրանք կազմել են 317 միլիարդ դոլար` 2008-ի նույն ժամանակահատվածի 338 միլիարդի համեմատ, այսինքն` նվազել են 21 միլիարդ դոլարով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG