Մատչելիության հղումներ

Եղեգնուտցիները շարունակում են բողոքել


Տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը ուրբաթ օրը մեկնել է Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղ՝ տեղում անձամբ պարզելու, թե ինչու գյուղացիներին մի քանի տարի շարունակ մտահոգող հարցը չի լուծվում:

Գյուղացիները բողոքում են, որ արդեն շուրջ երեք տարի է՝ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքները չեն կարողանում տնօրինել, արոտավայրերում արածեցնել իրենց անասուններին, քանի որ այդ տարածքում, գյուղացիների պնդմամբ` ապօրինի, գործում է Էջմիածնից ընտրված Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող ավազի հանքը:

Գյուղացիները պարբերաբար կառավարության նիստի օրերին հավաքվում են կառավարության շենքի մոտ բողոքի ցույցի, նման մի բողոքի ցույց էլ տեղի է ունեցել հինգշաբթի օրը:

Եղեգնուտի բնակիչները, սակայն, լիահույս չեն, ասում են` արդեն երեք տարի է բողոքում են, սակայն որեւէ արդյունքի չեն հասել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG