Մատչելիության հղումներ

Սենատի մեծամասնության առաջնորդը սատարում է Հայոց ցեղասպանության բանաձեւը


ԱՄՆ -- Սենատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հարի Ռիդը

ԱՄՆ -- Սենատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հարի Ռիդը

Միացյալ Նահանգների Սենատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հարի Ռիդը սատարելու է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը Կոնգրեսի վերին պալատում: Այդ մասին նա հայտնել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակին:

Թիվ 316 բանաձեւի նախագիծը, որը Սենատում հոկտեմբերի 21-ին ներկայացրել են դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը եւ հանրապետական Ջոն Էնսայնը, իր բովանդակությամբ նման է այս տարի ավելի վաղ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ներկայացված թիվ 252 բանաձեւին եւ կոչ է անում ԱՄՆ-ի նախագահին երաշխավորել, որպեսզի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը արտացոլի պատշաճ ըմբռնում՝ ամերիկյան փաստաթղթերում արձանագրված հայկական ցեղասպանությանն առնչվող մարդու իրավունքների, էթնիկ զտումների եւ ցեղասպանության հարցերի նկատմամբ:

Ավելի վաղ բանաձեւին իրենց աջակցությունն էին հայտնել եւս 5 սենատորներ, բոլորն էլ` Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG