Մատչելիության հղումներ

logo-print

Վարչական դատարանը բավարարեց Փաշինյանի հայցը ընդդեմ Ոստիկանության


Վարչական դատարանը ուրբաթ օրը բավարարեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հայցը ընդդեմ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության դեմ:

Դատարանը պարտադրեց Իջեւանի անձնագրային բաժնին` Փաշինյանին տրամադրել տեղեկանք վերջին 5 տարիներին Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ:

2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ ներկայումս անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը դատարանում վիճարկում էր անձնագրային եւ վիզաների վարչության գործողությունները, որը հրաժարվել էր «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագրին վերջին 5 տարիներին Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք տրամադրել` պնդելով, որ անցած տարվա փետրվարի 26-ից մինչեւ այս տարվա հուլիսի 7-ը գտնվելով հետախուզման մեջ` նա Հայաստանում չի բնակվել:

Հիշյալ տեղեկանքը անհրաժեշտ է հունվարի 10-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում կայանալիք Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններում Փաշինյանի թեկնածության գրանցման համար:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG