Մատչելիության հղումներ

logo-print

Ամեն տարեվերջին հաշմանդամների իրավունքների պաշտպանության միամսյակի շրջանակներում 30 օր ամենատարբեր միջոցառումների, ակցիաների միջոցով հասարակական կազմակերպությունները ուշադրություն են հրավիրում հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների վրա` բարձրաձայնելով, որ «միջավայրը դեռ մատչելի չէ նրանց համար, անկատար է բժշկական օգնությունը, հաշմանդամ մարդկանց համար բարդ է կրթություն ստանալ»:

2009-ի հունվարի 1-ի դրությամբ հաշմանդամություն ունեցող մարդկանց թիվը Հայաստանում կազմում է 170 հազար, հուլիսի 1-ի դրությամբ` 175 հազար, իսկ հոկտեմբերի 1-ի դրությամբ` 177 հազար մարդ: Հաշմանդամություն ունեցող հայաստանյան բնակիչների թիվն աճում է, իսկ այս ուղղությամբ ծախսվող գումարների թիվը` նվազում:

2007-ին Հայաստանը ստորագրել է հաշմանդամություն ունեցող անձնանց իրավունքների կոնվենցիան եւ առաջիկայում այն կվավերացվի:

Խոսելով հաշմանդամություն ունեցող մարդկանց մատչելի միջավայրի խնդիրներից` «Ունիսոն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը հավաստիացրեց, որ եթե մայրաքաղաքում դեռ կան բազմաթիվ խոշոր խնդիրներ, ապա մարզերի մասին խոսելն ավելորդ է: Ըստ Ալավերդյանի` դեռ մեծ խնդիրը է հաշմանդամների զբաղվածության հարցը:

«Գործատուների մեծ մասը դեռ հաշմանդամություն ունեցող մարդկանց կամ շատ քիչ են աշխատանքի ընդունում կամ պարզապես չեն ընդունում» - նշեց «Ունիսոս» ՀԿ-ի նախագահը:

Միամսյակի ընթացքում կկամզակերպվեն կլոր սեղան-քննարկումներ, հանդիպումներ ուսանողների հետ, հաշմանդամ անձանց իրավունքների Կոնվենցիային նվիրված` 2010 թվականի օրացույցի տպագրում եւ տարածում, հաշմանդամության թեմայով ԶԼՄ հրապարակումների ամենամյա 7-րդ մրցույթի արդյունքների ամփոփում եւ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողություն եւ այլն: Միմամսյակի գործողությունների օրակարգում ընդգրված են կարգի 17 տարբեր միջոցառումներ Երեւանում եւ մարզերում:
XS
SM
MD
LG