Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյանը վաղը կմեկնի Յալթա` մասնակցելու ԱՊՀ-ի վարչապետների հանդիպմանը


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը վաղը աշխատանքային այցով կմեկնի Յալթա` մասնակցելու ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի փոխնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Բելառուսում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, Ուկրաինայում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը եւ պաշտոնատար այլ անձինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG