Մատչելիության հղումներ

Միշլին Քալմի-Ռեյ. «Հայ - թուրքական եւ Ղարաբաղյան գործընթացները կապված չեն»


«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Շվեյցարիայի արտգործնախարար Միշլին Քալմի-Ռեյն ասել է, որ հայ - թուրքական հարաբերությունների բարելավման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացների միջեւ ֆորմալ առնչություն չկա։

«Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ-ի Մինսկի խումբն է զբաղվում, հայ - թուրքական հարաբերությունների բարելավումն իրականացվում է Շվեյցարիայի միջնորդությամբ, մենք հուսով ենք, որ մոտ ապագայում արձանագրությունները կվավերացվեն, այս գործընթացները միմյանց հետ կապված չեն», - ասել է Միշլին Քալմի-Ռեյն ու հավելել. - «Իհարկե, առաջխաղացումը մեկ գործընթացում դրական ազդեցություն կգործի մյուսի վրա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG