Մատչելիության հղումներ

Սկսվում է Համիդ Քարզայի նախագահության երկրորդ շրջանը


Այսօր Համիդ Քարզայը երկրորդ անգամ ստանձնում է Աֆղանստանի նախագահի պաշտոնը. նա երկիրը կղեկավարի եւս 5 տարի:

Քարզայը նախագահ հռչակվեց, երբ նրա մրցակից, նախկին արտգործնախարար Աբդուլա Աբդուլան հրաժարվեց մասնակցել ընտրությունների երկրորդ փուլին:

Արարողությանը ներկա են լինելու Պակիստանի նախագահը, Հնդկաստանի վարչապետը, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի արտգործնախարարները, Միացյալ Նահանգների պետքարտուղարը:

Քարզայի վարչակազմի աղբյուրների փոխանցմամբ` նախագահի պաշտոնը ստանձելու ժամանակ նա հանդես է գալու կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ պատմական ելույթով: Համիդ Քարզայի վրա մեծ ճնշում կա թե' Արեւմուտքից, թե' Աֆղանստանի ընտրողներից` նպատակային գործողությունների դիմել կոռուպցիայի դեմ պայքարելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG