Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահը խոստացել է փախստականների համար շենքեր կառուցել «նրանց հայրենի հողում»


Ադրբեջանի նախագահը մասնակցել է փախստականների համար շենքի բացմանը ու ասել, թե սա նրանց բնակության ժամանակավոր տեղ է։ Ալիեւը փախստականներին խոստացել է հետ վերադարձնել գրավյալ տարածքները ու շենքեր կառուցել «նրանց հայրենի հողում»։

«Անձամբ ես չեմ կասկածում, որ ադրբեջանական հողերը կազատագրվեմ, հիմնական հարցն այն է, թե ինչ ճանապարհով` խաղաղ, թե ռազմական», - ասել է Իլհամ Ալիեւը։ - «Մենք բանակցություններ ենք վարում, բայց միաժամանակ ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք ռազմական ճանապարհով ազատելու մեր հողերը»։

Նա դժգոհել է միջազգային հարությունից ու ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեությունից՝ ասելով, թե նմանատիպ ուրիշ հակամարտություններում միջազգային ուժերը միջամտում են, տեղի է ունենում ե՜ւ քաղաքական, ե՜ւ ռազմական միջամտություն խնդիրները կարգավորելու համար. - «Բայց տվյալ դեպքում դա չկա»։

«Միջազգային կազմակերպությունների ընդունած որոշումներն ու բանաձեւերը չեն կատարվում, արդյուքում բանաձեւերը կորցում են իրենց իմաստը», - հավելել է նա:

Ալիեւը նաեւ ասել է, թե Ադրբեջանը ձգտում է խնդիրը կարգավորել խաղաղ ճանապարհով, բայց «չի ստացվում»։ Նրա խոսքով, տարվա մեջ 7–8 անգամ բնակցություններ են տեղի ունեցել, որոշակի տեղաշարժ կա, սակայն չեն կարողանում հասնել խնդրի արմատական լուծմանը, քանի որ «հայկական կողմը այնպիսի դիրքորոշում է ցուցաբերում, որը հակասում է միջազգային նորմերին»:

Ադրբեջանի նախագահը դժգոհել է Մինսկի խմբից՝ ասելով, թե այն արդեն 15 տարի կա, բայց միջնորդական ջանքերը արդյունք չեն տվել։ Այնուամենայնիվ, նա ասել է, թե բանակցություններն արդեն նախատեսում են «հայկական զինված ուժերի դուրս բերում գրավյալ բոլոր տարածքներից», «քննարկումների առարկա է դարձել ադրբեջանցիների վերադարձը Lեռնային Ղարաբաղ, որի մասին նախկինում խոսք չէր գնում»։

Դժգոհելով միջնորդներից ու միջազգային հանրությունից՝ Ալիեւը ասել է, թե պետք է ապավինեն «միայն սեփական ուժերին, որ «պետք է լուրջ ուսումնասիրեն ստեղծված իրավիճակը եւ առաջիկա տարիների համար որոշակի ուղղումներ կատարեն իրենց գործողությունների պլանում»:

Նա ասել է, թե հայկական կողմը ընտրել է «ժամանակ ձգելու մարտավարությունը, որի հիմնական նպատակը գրավյալ տարածքները հայերով բնակեցնել է»։ Բայց Ալիեւի կարծիքով, դա չի ստացվի, քանի որ «հայերն այդքան ներուժ չունեն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG